00:00:00

Քաղաքապետարանին ժամանակ են տվել. վարույթ է հարուցվել․ «Ժողովուրդ»

10:07, 14 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Վարույթ հարուցող մարմինը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է:

Պարզվում է՝ քաղաքապետարանից պահանջվել է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները: Բացի այս, քաղաքապետարանը պետք է հանձնաժողովին ներկայացներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ին 2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս տրամադրված ֆինանսավորումների եւ կատարողականների վերաբերյալ տեղեկատվություն: Այս տվյալները փոխանցելու համար քաղաքապետարանին տրվել է ժամանակ՝ 5 աշխատանքային օր, սակայն քաղաքապետարանը պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել սահմանված ժամկետում: Ըստ հանձնաժողովի՝ քաղաքապետարանի վարքագիծն առերեւույթ պարունակում է պետական մարմնի պարտականության խախտման հատկանիշներ:

Ավելին՝ հանձնաժողովն այս դեպքում իրավասու է տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք: Նկատենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, իսկ այս ստուգմամբ ինչ էլ պարզվի, վերաբերելու է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. չէ՞ որ ինքնակամ շինություններն ապամոնտաժողը նախկին քաղաքապետ Հայկոն էր, ու եթե չարաշահումներ լինեն, նրա պաշտոնավարմանն են վերաբերելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր