00:00:00

Ընդդիմադիրների աշխատավարձից պահել՝ իշխանականներին պարգևավճար են տվել

00:02, 14 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են։

Մասնավորապես ըստ ԱԺ-ի՝

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող՝ Հ․ Խաչիկյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Մինչդեռ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն  պարգևատրվել, և պարգևավճար ստացել են բացառապես ՔՊ-ական պատգամավորները։

Բացի այդ խորհրդարանը ամեն ամիս ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ է անում նիստերի բացակայության հիմքով և ըստ էության ընդդիմադիրներից պահումներ անելով իշխանությունը պարգևատրում է իր իսկ խմբակցության պատգամավորներին։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն  ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների աշխատավարձից  պահել են 100 մինչև 200 հազար դրամ։ Թիվը փոփոխական է այն առումով, որ բացի քառօրյա նիտերից բացակայելը հաշվի են առնում նաև հանձնաժողովի նիստերից բացակայելը ու կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովը քանի նիստ է անում այդքան գումար պահվում է պատգամավորից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր