00:00:00

Արցախի ԱԺ պատվիրակությանը ներկայացրել են բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացը. Արմեն Գրիգորյան

17:14, 13 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հոկտեմբերի 13-ին Երևանում հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է. «Պատվիրակության կազմում էին նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև մտքեր ենք փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր