ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է. «Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25-օրյա ծառայության տանելը:
Լավ բան է սա, թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպե՞ս են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:
Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել: Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հսյրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասպանատվության ենթարկելուց»: