ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրությունների կապակցությամբ:
«Խորապես անհանգստացած ենք սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներով: Ամբողջական և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին», - նշվում է բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում:
Ընդգծվել է նաև, որ հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը նշանակալի և դրական առաջընթաց էր: