00:00:00

Վահան Քերոբյանը խմած վթարի է ենթարկվել նախարարության «Prado-ով», ջարդուխուրդ արել այն. «սարքել են»՝ իբր ղեկին եղել է նրա վարորդը

13:28, 13 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Խաբեբայության համար մեդալ ստացած Վահան Քերոբյանը, պարզվում է, միայն անլուրջ ու անմիտ հայտարարություններով չէ, որ աչքի է ընկնում: 

Քերոբյանը, պարզվում է, նաև կերուխումի սիրահար է, ավելին՝ մեքենան խմած վարելու: 

Այսպես. NEWSPRESS.am-ի տեղեկություններով, դեռևս մեկ տարի առաջ՝ 2021-ի հոկտեմբեր ամսին Քերոբյանը մեքենայի ղեկին ավտովթարի է ենթարկվել: Ավելին՝ այդ ավտոմեքենան՝ 190 LL 60 պետհամարանիշով, «Պրադո» մակնիշի, ամրակցված է եղել նախարարությանը: 

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմի» շենքի հարևանությամբ: Քերոբյանն ընտանիքի հետ վերադառնալիս է եղել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղից՝ կերուխումից: Ղեկին եղել է ինքը՝ հարբած նախարարը: Մեքենան բախվել է սյանը, ջարդուխուրդ եղել՝ շարքից դուրս եկել այնպես, որ 6-7 ամիս հնարավոր չի եղել այն շահագործել: 

Ուշագրավն այս պատմության մեջ ևս մեկ դրվագ է. այն, որ վթարը «սարքել-բեմադրել» են այնպես, իբր ղեկին եղել է ոչ թե նախարար Քերոբյանը, այլ նրա վարորդը՝ այդպիսով ծածկադմփոց անելով դեպքը: Ինչ վերաբերում է վարորդին, ապա նա այժմ աշխատում է որպես Ֆինանսների նախարարի վարորդ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր