Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի մշտական աջակցության համար, ներկայացրել է գրասենյակի նպատակները, որոնք ներառում են Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը և հետագա համագործակցության հնարավորությունները:
Բացի դրանից՝ Նիկոլա Դարագոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին: Սա նրա 4-րդ պաշտոնական այցն է Հայաստան, և Վալանսը Իջևանի հետ քույր քաղաք է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը։