00:00:00

Բժիշկները Գառնիկի մոտ ախտորոշել են բնածին ապլաստիկ սակավարյունություն. անհրաժեշտ է կատարել ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում

20:49, 12 հոկտեմբեր 2022 Առողջություն

Նկարում 12-ամյա Գառնիկն է, ով խելացի և կյանքով լեցուն տղա է։ 2014 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշել են բնածին ապլաստիկ սակավարյունություն (ֆանկոնիի անեմիա), ֆիզիկական աճի հապաղում։ Նա գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Գառնիկը պարբերաբար ստանում է էրիթրոցիտային և թրոմբոցիտային զանգվածներ։ Քովիդով վարակվելուց հետո վիճակն ավելի բարդացել է։ Անընդհատ ունենում է լնդային արյունահոսություն։ Անհրաժեշտ է կատարել ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում, որը ՀՀ-ում չի կատարվում։ Պետք է բուժման հետագա ընթացքը կազմակերպել արտերկրում։ 
Կարող եք բոլորդ ունենալ ձեր ներդրումը, որպեսզի այս հրաշամանուկը շարունակի ժպտալ և տեսնել կյանքի գույները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր