Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնելու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթնաժողովին։
Տեղեկությունը հաստատել են ՀՀ կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանի հետ Աստանա է մեկնելու նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ Աստանա է մեկնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա արդեն հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ Այսօր, ռուսական կողմի նախաձեռնությամբ, նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնել։