00:00:00

Անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել

16:40, 12 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Անհետ կորած համարվող  զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել:
 
 Նրանք պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու հետ վերադարձնեն։
 
«Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ»,– ասում է Վահեի մայրը։
 
Զինծառայողի մայրը պատմում է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու և նա իջնելու է դիրքերից։ 
 
Այն որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև այսօր չի հաջողվում։
 
Վահե Թորոսյանի ծնողներին կընդունի պաշտպանության նախարարը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր