00:00:00

Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի անդամների գործունեությունն ապօրինի է․Ղազարյան

12:14, 08 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ Անկախության հռչակագրի 12-րդ կետի հստակ պահանջ է, որ այն հիմք պետք է հանդիսանա պետական մարմինների գործունեության համար։ Նման գրառում է արել քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Եթե պետական մարմինների գործունեությունը չի համապատասխանում Անկախության հռչակագրի դրույթներին, ապա պետք է ոչ թե չեղարկել Հռչակագիրը, այլ հեռացնել պետական մարմինները զբաղեցնող պաշտոնյաներին։

Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի անդամների գործունեությունն ապօրինի է։

Նրանք խաբեությամբ տիրացել են մեր ժողովրդի սահմանադրական և օրինական իշխանությանը և այն չարամտորեն ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին»,-գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր