00:00:00

«Երկիր Ծիրանին» պահանջում է պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի պաշտոնյային

03:14, 03 մարտ 2018

«Երկիր Ծիրանին» պահանջում է պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին։ «Այսօր՝ 2018 թվականի մարտի 2-ին, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանում շարունակական բնույթ կրող՝ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո կատարվող ապօրինությունների դեմ: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջել է քրեա-իրավական գնահատական տալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի արարքներին՝ նրա կողմից լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին եւ 2018 թվականի փետրվարի 19-ին: Միեւնույն ժամանակ՝ պահանջել է կանչել հարցաքննության Տարոն Մարգարյանին, ով շահագրգիռ կողմ է լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հարցում, մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 13-ին եւ 2018 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ապօրինությունների համատեքստում՝ ցանկանալով խոչընդոտել եւ սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը Երեւանի քաղաքապետարանում: Զարուհի Փոստանջյանը շեշտել է, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի կողմից ապօրինի հրամաններ արձակելը չէր կարող տեղի ունենալ առանց Տարոն Մարգարյանի գիտության եւ հավանության»,- ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր