00:00:00

Հայ գերիների սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը կեղծ է որակել․ բա ի՞նչ պետք է անեին, իրենք իրե՞նց էին դատելու․ Թաթոյան

11:22, 07 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: Այս մասին գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:

Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր