Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները: Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է թվիթերի իր էջում։
Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը։