Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Եռաբլուրում Սպարտակի հուղարկավորությունն է
Սեպտեմբերի 13-14-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայի օրերին, ադրբեջանցիները եւս մի տեսանյութ տարածեցին սոցիալական ցանցերում, որտեղ այս հրաշք տղան էր՝ Սպարտակ Ղազարյանը։
Դիրքի վրա հրետանային հարվածից հետո զինվորների մի մասը զոհվում է, իսկ մյուսներին,որոնց մեջ էր նաեւ Սպարտակը, վիրավոր վիճակում գերը են վերցնում։
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց 95 հայ զինծառայողի մարմին։ Խոշտանգված դիերի մեջ էր Սպարտակի մարմինը։ Գերեվարված տղաներին խոշտանգել ու դաժանաբար գնդակահարել էին Իշխանասարում։ Հրազենային վիրավորումներ էին եղել տղայի գլխի եւ կրծքավանդակի շրջանում։
Այսօր Եռաբլուրում Սպարտակի հուղարկավորությունն է։
Իսկ երեկ Պրահայում Նիկոլը, թուրք երկյակի հետ, միջազգային հանրության «մամա ռոզայությամբ», արդարացրեց Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ու նաեւ՝ Սպարտակի մահը։