00:00:00

Պետբյուջեից 508 մլն դրամ կհատկացվի կատարված սուբվենցիոն ծրագրերի համար

11:27, 06 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

20 բնակավայրերի 21 սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից կհատկացվի 508 մլն դրամ: Համապատասխան որոշում,ն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: 

Պետբյուջեից դուրս գրվելիք գումարը կհատկացվի Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ծրագրերի մեծ մասն ասֆալտապատման ծրագրեր են: Որոշ համայնքներում իրականացվել են նաև ջրագծերի վերանորոգում, գազատարերի անցկացում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետաքրքրվեց, թե սուբվենցիոն ծրագրերի միայն աշխատանքների համար այս տարի որքան գումար է նախատեսվել:

«Այս տարվա բյուջեից 18 մլրդ դրամ է հատկացվել: Կառավարությունն իր մասնաբաժինն արդեն ֆինանսավորել է՝ 9 մլրդ ՝ 324 ծրագրի համար: Ծրագեր կան, որոնք ավարտվել են կամ կավարտեն մինչև դեկտեմբեր, որոշներն էլ , օրինակ՝ մշակույթի տան կառուցում և այլն, ացելի երկար կտևեն, մեկ տարում չեն կարող ավարտվել»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանը նաև նշեց, որ 2021-22թթ. ավարտվել է 521 սուբվենցիոն ծրագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր