Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում այս պահին առաջատարը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքն է: Գրեթե բոլոր տեղամասերում այս դաշինքի ձայների էական տարբերությամբ առաջ է ՔՊ-ից: Ամենաքիչ ձայներ հավաքել է «Ապրելու երկիրը»:
Մասնավորապես թիվ 27/02 տեղամասում Հակոբ Շահգալդյանը հավաքել է 488 ձայն, ՔՊ-ն` 257:
Թիվ 27/09 տեղամասում ևս ավարտվել է ձայներ հաշվարկը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
Ապրելու երկիր-44
ՔՊ-313
«Միասնական համայնք»-435
Չարենցավան խոշորացված համայնքի թիվ 27/18 ընտրական տեղամասի նախնական արդյունքներն էլ այսպիսին են։
«Միասնական համայնք»-169 ընտրող, ՔՊ- 148, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 36 ընտրող: