Հանրապետության 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ ՏԻՄ ընտրություններ անցկավում են նաև Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը Շիրակի մարզի Ձորակապ համայնքից ընտրատեղամասի դիմաց մարդկանց կուտակումներ են։ Ընտրատեղամասի դիմաց է գտնվում նաև «Հայկական երազանք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը։
Նշենք, որ 19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։
ՔՊ ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։
Ռեֆորմիստների և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազգ-համայնք» դաշինքն ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։
«Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։