00:00:00

Չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք. Երեանի քաղաքապետ

21:41, 24 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ։

Ուղերձը՝ ստորև․

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր