00:00:00

Պետք է մեկընդմիշտ արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է․ Ոսկանյան

22:47, 23 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։

Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլ դրանց պատրաստ լինելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր