ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով ՀՀ նախկին նախագահներ Լևոն-Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի մասնակցությամբ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։
«Հայաստանի և Արցախի վիճակն այնքան ծանր է, որ ՀՀ երեք նախկին նախագահները, երրորդ անգամ իրենց բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ թողնելով, փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը:
Առաջինը 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երկրորդը ՝ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, և սա երրորդ հանդիպումն էր:
Մենք, որպես ժողովուրդ, այլևս նահանջելու տեղ չունենք և հուսանք, որ այս անգամ հանդիպումն իր նպատակին կհասնի»,- ասել է Արմեն Աշոտյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։