Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին։ Փոխանցումը տեղի է ունեցել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի միջոցով։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպիով՝ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել արդեն 133 հայ զինվորի մարմին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը հանձնել էր 95, իսկ սեպտեմբերի 17-ին՝ 32 մարմին։