«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Իսկ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։ Նա ընդգեց՝ կա կուսակցության որոշում, որ իրենք մասնակցելու են հաջորդ քաղաքային ընտրություններին:
«Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես», - լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Թե ինչ ձևաչափով ու օրակարգով կմասնակցեն՝ Խաժակյանի խոսքով, շատ հարցեր պարզ կդառնան մեկ տարվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։