ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, գլխավոր դատախազություն է հրավիրվել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։ «Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել»,- ասաց Տոնոյանը, հորդորելով ԶԼՄ-ներին զերծ մնալ Ծառուկյան ընտանիքի անունը շահարկելուց:
Ինչ վերաբերում է Ռոզա Ծառուկյանի ամուսնուն դատախազություն հրավիրելուն, Իվետա Տոնոյանը նշեց, որ Կարապետ Գուլոյանի մասով կարող է պատասխանել վերջինիս փաստաբանը։
Նշենք, որ ըստ «Ազդարար»-ի՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Irakanum.am