Քաղաքացիական 4 վիրավորներից մեկը Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ է։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` համագյուղացին վիրավորում է ստացել ճակատի շրջանում։
«Վիրավորում ստացածը 30-35 տարեկան տղամարդ է` Արթուր Մարությանը։ Նա նախիրը Գորհայքի սարերից իջեցրել էր և հետ գնացել, որ մեքենան էլ իջեցնի, բայց ադրբեջանցիները կրակել են։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, հետո տեղափոխել Երևան։ Կյանքին վտանգ չի սպառնում` արդեն գիտակցության է եկել»,–ասաց Ղուլունցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: