Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են հայ զինվորները ոչնչացրել ՀՀ տարածք ներխուժած թշնամու զինվորներին։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի Էջում։
Ուշադրություն՝ տեսանյութում առկա են բռնության կադրեր, լսվում է հայհոյանք։
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը նախ ռազմական գործողություններ է սկսել 4, ապա նաեւ եւս 2-3 ուղղություններով։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ունենալ։