Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Այս մասին իր թվիթերյան էջին գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը։
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիեւը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպը եւ պետքարտուղարը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»,- ասել է նա։