00:00:00

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներով․ ԱՄՆ պետքարտուղար

07:47, 13 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ինչպես մենք վաղուց արդեն հստակեցրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր