00:00:00

ՌԴ դեսպանի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպմանը կարևորվել է արցախահայության անվտանգության երաշխավորումը

22:53, 12 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր