Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ագրեսիվ հռետորաբանությունը:
Այդ երկրի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ հրամայել է «պատրաստ լինել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ պատասխանելուն»:
Ադրբեջանի ՊՆ նախարարը հայտարարել է, թե իբր լարվածության հավանականություն կարող է առաջանալ «Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝հանդիպման ընթացքում մանրամասն վերլուծվել են ադրբեջանա-հայկական պետական սահմանին և Ադրբեջանի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման գոտում օպերատիվ իրավիճակը։