«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց։
Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:
Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:
Դե պատկերացրեք՝ ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:
Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում»։