Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը։
«Ողջունելի են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրերը:
Կարևոր մարդասիրական ժեստ, և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», - «Թվիթեր»-ում գրել է Կլաարը։