00:00:00

Պետդեպը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը

10:31, 09 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպատամենտը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերու ազատ արձակումն ու փոխանցումը հայկական կողմին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը։

«Մենք ողջունում ենք հայ զինվորականների տուն վերադարձը։ Դա հանդիսանում է դրական իրադարձություն հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար։

Հույս ունենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ առկա տարակարծությունների կարգավորման համար»,- ասված է Պրայսի գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր