00:00:00

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար

16:46, 08 սեպտեմբեր 2022 Իրավական

Մասնավորապես՝ պարեկներ Հ.Պ.-ն և Ա.Կ.-ն ծառայության ընթացքում՝ ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո Կ.Մ.-ն, իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար, պարեկ Հ.Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, այլ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել է Կ.Մ.-ին և նրան տեղափոխել ոստիկանության բաժին: 

2022 թվականի հուլիսի 29-ին Կ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր