Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին ժամը 15.10-ի սահմաններում Մոլդովական փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխեցին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են փաթեթներ՝ մարիխուանայի նմանվող մոտ 78 գրամ և հաշիշի նմանվող մոտ 1 գրամ զանգվածներով:
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: