00:00:00

Հայաստանը հույս ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և լուծել ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան

14:04, 07 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին։

«Մենք արդեն բանակցություններ ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի աջակցությամբ»,- Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն կա ԼՂ հիմնախնդրի շուրջ։

«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, այլ նաև որպես Ադրբեջանի շատ մերձավոր գործընկեր։ Սա նաև հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար», - նշեց ՀՀ վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր