ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Irakanum.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեցին դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դատախազությունից նշեցին, որ նրա գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:
Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ «ապօրինի ծագում ունեցոց գույքի» գործով դատախազություն է հրավիրվել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Աբրահամյանը չի ներկայացել։
Irakanum.am