00:00:00

Պաշտպանության նախարարը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

18:59, 31 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 31–ին,  ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը կարեւորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր