00:00:00

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին 2,7 մլրդ դոլար է կազմել. ՌԴ ԱԳՆ

20:57, 30 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 2,7 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է օգոստոսի 31-ին Մոսկվա Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի կատարելիք այցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նշում ենք Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիիրավ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Խորհրդակցությունների չորս փուլն արդեն կայացել է, եւ մենք ակնկալում ենք, որ հնարավորինս արագ կհասնենք ցանկալի արդյունքի։ Սա լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը, որի ծավալները շարունակում են աճել։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ապրանքաշրջանառությունը կազմել է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 42,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որի վերականգնման բանակցային գործընթացը մտել է «վերջնական փուլ», ասվում է հայտարարության մեջ։

«Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձ կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողության համատեքստում։

Սիրիական կարգավորման հարցում Մոսկվայի եւ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը ՍՍՀ ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը, իրենց երկրի ապագան ինքնուրույն որոշելու սիրիացիների օրինական իրավունքը հարգելուն անվերապահորեն աջակցելն է։ Կողմերը լուրջ նշանակություն են տալիս Աստանայի ձեւաչափի արդյունավետ գործունեությանը, որի երաշխավոր երկրների հերթական գագաթաժողովը 2022 թվականի հուլիսի 19-ին հաջողությամբ անցկացվեց Թեհրանում։

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կհամապատասխանեցնեն իրենց գործողությունների ժամանակացույցը տարածաշրջանային այլ արդիական հարցերի, այդ թվում՝ Կասպից ծովում, Աֆղանստանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում իրավիճակի, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորման հարցում:

Ռուսաստանը աջակցում է Իրանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Նա 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթաժողովում Իրանի պարտավորությունների մասին համապատասխան հուշագրի ստորագրման ակնկալիք ունի»,- մասնավորապես, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր