00:00:00

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ մամուլի խոսնակ

11:46, 30 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– ասել է Վ. Պետրոսյանը։

Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր