Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանը լուսանկար էր հրապարակել ֆրանկֆուրտյան մի ցուցահանդեսից, որտեղ գրված էր՝ Ուրարտուն, իբր, Ադրբեջան է: Լուսանկարն աղմուկ է բարձրացրել գերմանահայության շրջանում:
Տեղի բնակիչներից ֆեյսբուքյան օգտատեր տիկին Կարինեն ասել է, որ ակնկալում է փորձառու պատմաբանների, իրավաբանների աջակցությունը, որպեսզի փաստարկված բողոքարկեն ու վերականգնեն պատմական արդարությունը:
Մեկ այլ օգտատիրոջ՝ Ռոբերտին էլ հետաքրքրում է, թե այս անգամ Հայաստանի թշնամի Ադրբեջանի որքա՞ն կաշառքի դիմաց է աղավաղվել պատմությունը: