00:00:00

Ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյի կայարաններում հնչում են իրազեկման եռալեզու հայտարարություններ

21:56, 27 օգոստոս 2022 Հասարակություն

Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղեւորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երեւանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում եւ վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հայտարարություններ։ Այս մասին հայտնել են Երեւանի Մետրոպոլիտենից։

«Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր