00:00:00

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, թե Բրյուսելում ինչ են համաձայնեցնելու Փաշինյանն ու Ալիեւը

12:58, 27 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված  Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի  Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը, գրում է «Փաստինֆոն»։

 

Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպմանը ձեռք բերված սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը. «Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, կքննարկեն տրանսպորտի և սահմանազատման հարցերը»։

 

Հաջիեւը հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտի և հաղորդակցության հարցերի և խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր