00:00:00

Թուրք 424 մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

22:11, 25 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
 
Ըստ աղբյուրի՝ 424 գրողներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել կառավարությանը, քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային քայլեր ձեռնարկել խորքային պետության և մաֆիոզ ուժերի դեմ ու բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստված և կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։
 
«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր