00:00:00

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ամերիկացիներին հորդորել Է շտապ լքել Ուկրաինան

13:46, 23 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունն ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որոնք դեռեւս գտնվում են Ուկրաինայի տարածքում, կոչ են արել անհապաղ լքել երկիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է Associated Press (АР) գործակալությունը:

Դա, ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, կապված Է ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման վերաբերյալ Պետդեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության հետ: Ուկրաինայում մնացած ամերիկացիներին ուղղված Պետդեպարտամենտի հանձնարարականներում նկարագրվում Է նրանց գործողությունների կարգը պայթյունների ձայների կամ օդային տագնապի ազդանշանների դեպքում: Պետդեպարտամենտի հաղորդագրությունը հիմնված Է ամերիկյան հետախուզական ընկերության՝ օգոստոսի 22-ին գաղտնազերծված եզրակացությունների վրա, գրում Է Associated Press-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր