00:00:00

Քըլըչը պատասխանել է Ռուբինյանին

18:05, 22 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել  հայ գործընկերոջը՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին «անկեղծ ցավակցական խոսքերի համար»։

«Շնորհակալություն ձեր անկեղծ և շատ թանկ ցավակցական խոսքերի համար, հարգելի պարոն փոխխոսնակ։ Սա ձեր կողմից շատ բարի է»,- գրել է թուրք դիվանագետը Twitter-ում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ: Գրառման մեջ Ռուբինյանը նշել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-գրել էր նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին մեծ թվով հրշեջներ, բուժաշխատողներ և լրագրողներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր