00:00:00

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

14:26, 16 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երեքշաբթի միջազգային անվտանգության վերաբերյալ X մոսկովյան գագաթնաժողովում հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր», - ասված է հաղորդագրությունում։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ, Շոյգուն համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման կարևորագույն հանգամանքը հրադադարի պահպանումն է։ Իր հերթին Պապիկյանը հավելել է, որ այս հանդիպումը շատ կարևոր է հայկական կողմի համար։

«Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցությունը, ինչպես նաև ռուսական ներկայության նշանակությունը Հարավային Կովկասում», - ասել է ՀՀ ՊՆ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր