00:00:00

Հայաստանը խնդրել է Վրաստանին ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային անցակետի այլընտրանք դիտարկել

22:19, 12 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Ծովային տրանսպորտի գործակալությունը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Վրաստանի տարանցիկ միջանցքը շարունակում է աշխատել գերբեռնված ռեժիմով։ Չնայած նրան, որ պետական ​​համապատասխան գերատեսչություններն աշխատում են անընդմեջ՝ օրը 24 ժամ, բեռնահոսքերի կառավարումը զգալիորեն բարդանում է։

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «Զեմո Լարս» սահմանային անցակետը միակ կապող ցամաքային կետն է, որտեղ գերծանրաբեռնվածության պատճառով տարանցիկ բեռների մշակումը հաճախ հետաձգվում է մի քանի շաբաթով, ինչն զգալի խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար արագ փչացող ապրանքների եւ սննդամթերք, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։

Ելնելով նշված խնդիրներից՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային անցակետի այլընտրանք դիտարկել, որը կմշակի Հայաստանի տարանցիկ բեռները՝ սննդամթերքի եւ արագ փչացող ապրանքների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։ Ծով ելք չունեցող Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները եւ միջազգային առեւտուր է իրականացնում։ Այս կապակցությամբ հատկանշական է, որ Վրաստանը դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի միջազգային կոնվենցիայի մասնակից է: Այդ կոնվենցիայի համաձայն՝ դեպի ծով ելք չունեցող պետությունները պետք է ազատ ելք ունենան դեպի ծով եւ լինեն ափամերձ պետությունների հետ հավասար պայմաններում՝ դեպի ծով ազատ ելքից օգտվելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր