00:00:00

Աշոտ Հովակիմյանը Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

17:40, 12 օգոստոս 2022 Արտաքին քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր