00:00:00

Ովքե՞ր են Սևանում շքեղ առանձնատներ կառուցում․ բացառիկ կադրեր

17:37, 11 օգոստոս 2022 Տեսանյութեր

Սա Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի ելույթից հատված էր, ավելի կոնկրետ 2018 թվականի նոյեմբերի 29-ին, Փաշինյանը թիմակիցների հետ գնացել էր Գեղարքունիքի մարզ, սևանցիներին ասելու, որ ընտրեն «Իմ քայլը» դաշինքին։ Այդ ժամանակ վարչապետի թեկնածու  էր, մինչ այդ էլ ինչպես ինքն էր ասում գործադիրի ղեկավար աշխատած ժամանակ հասցրել էր ծանոթանալ Սևանի խնդիրներին, իսկ Սևանա լիճն էլ Հայաստանի մարգարիտն է, ասել էր Փաշինյանը։ Հետո երկար ելույթ, ժողովրդահաճո բառեր, սիրում եմ բոլորիդ համատեքստում ու ամենակարևորը ինքն եկել է Սևանը Հայաստանի հպարտ քաղաքացիներին վերադարձնելու, չէ, որ արձանագրել էր հարակից տարածքներում շքեղ առանձնատներ են կառուցվել, վարձակալությամբ են տրամադրվել տարածքներ՝ ծիծաղելի գներով։  Հայտարարեց նաև  «առաջին պայմաններից մեկը Սեւանը ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, եւ Սեւանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Ու էլ ինչ ելույթ առանց հայրենիքի մասին հիշատակության։

Բայց անցնող տարիներին ոչ միայն Սևանը չվերադարձվեց ՀՀ Հպարտ քաղաքացիներին, այլ կորստվեց Արցախի մեծ մասը, Հայաստանի սուվերեն տարածքում էլ թշնամին է տեղակայվել։ Հայրենիքի մասին հիմա իշխանականները չեն խոսում, չեն էլ ասմունքում, իսկ Սևանի խնդիրների մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է։ Բայց հիմա գլխավորի մասին։ Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Սևանի ափամերձ տարածքում հերթական շքեղ առանձնատունն է կառուցվում։ Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել  էր առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին: Իսկ Aravot.am-ն էլ հղում անելով իր աղբյուրներին գրեց, որ նույն տարածքում կառուցվում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար առաձնատուն։ Ձեր էկրաններին  շքեց առանձնատան կառուցման կադրերն են։ Առանձնատունը կառուցվում է Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա, այն ընդհանուր 2060 քմ է։ Կադրերը նկարահանվել են, ինչպես ճանապարհի հատվածից, այնպես էլ Սևանա լճից։

Արցախի նախագահի աշխատակազմից բնականաբար հերքեցին տեղեկությունը։ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Irakanum.am-ին փոխանցեց, հրապարակման վերաբերյալ արդեն իսկ պարզաբանում տարածել է, ավելացնելու ոչինչ չունեն, կլինի կարճ իրականությանը չի համախատասխանում։ Ճշտող հարցին, թե Սևանում չի կառուցում առանձնատուն, թե՞  ըդհանրապես Հայաստանում։ Ավանեսյանն ասաց, նման հարցերը ոտի վրա պատասխանել չի կարող։

Ու մինչ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները Հայաստանի տարածքում շքեղ առանձնատներ են կառուցում, Արցախի տարբեր հատվածներ հայտնվում են Ադրբեջաանի վերահսկողության ներքո։ Մի քանի օրից Բերձոր քաղաքը, Աղավնո ու Սուս համայնքները կանցնեն Ադրբեջանին։ Այդ տարածքի բնակիչներին առաջարկվել է մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները, բայց իհարկե Սևանի ափամերձ տարածքներում այդ մարդիկ տեղ չունեն, ոչ միայն 2018-ին, այլևէ՝ հիմա։ Սևանն էլ հանրության սեփականությունը չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին առանձնատներ և սպասարկման տարածքներ կառուցելու իրավունքը բացառապես իր թիմակիցներինն է։ Սպիտակ, կամ «White shorja»  անվամբ այս տարածքը ասվածի վառ ապացույցն է։ Այն մամուլի հրապարակումների համաձայն իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանին է պատկանում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր